Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բախվել են «Dodge»-ը և «Nissan»-ը. կան հոսպիտալացվածներ

Blog Image
Օգոստոսի 7-ին, ժամը 03։11։-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «Dodge» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները փակել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել «Dodge» մակնիշի ավտոմեքենան և չորս ուղևորի մոտեցրել շտապօգնությանը․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:
Send