Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գողության դեպք՝ Երևանում․ ՌԴ քաղաքացին գրկախառնվել է Արթուրի հետ, վերջինս էլ նրանից գողացել է 1000 եվրո. Shamshyan

Blog Image

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 27-ամյա Իլյա Մ․-ից ոմն Արթուրը գումար է գողացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողներին Իլյա Մ․-ն հայտնել է, որ Արթուրի հետ գնումներ են կատարել և ուղևորվել «Հաղթանակ զբոսայգի», որտեղ գրկախառնվել են հրաժեշտ տալու համար և նրա հեռանալուց հետո, երբ ինքը հաշվել է իր մոտի գումարը, հասկացել է, որ 1000 եվրո գումար պակասում է։

Իլյա Մ․-ն վազել է Արթուրի հետևից, հասել է նրան և պահանջել իր գումարը։ Վերջինս գրպանից հանել է գումարը, տվել է և հեռացել, սակայն հեռանալուց հետո երբ Իլյա Մ․-ն հաշվել է գումարը և տեսել է, որ 300 եվրո քիչ է վերադարձրել։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ ոմն Արթուրի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
 

Send