Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ կարմիր խնձոր նետած արցախցի Ալբերտ Առստամյանին արդարացնելու՝ առաջին ատյանի որոշումը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:
72-ամյա Ալբերտ Առստամյանը մեղադրվում է խուլիգանության համար: Մեկ տարի առաջ վարձով տան պատշգամբից նա խնձոր էր նետել Փաշինյանի ուղղությամբ։ Որևէ մեկը չէր տուժել։ Ալբերտ Առստամյանին ձերբակալվել ու մեղադրվել էր խուլիգանության համար:
