Բաքվում բանտարկված Վիգեն Էուլջեքչյանն արդեն 20 օր հացադուլ է անում, հայտնել է Լուսինա Մինասյան անունով օգտատերը, ով կապ ունի Էուլջեքչյանի։ ընտանիքի հետ
«Այսօր առավոտյան Բաքվից զանգել է կալանավոր Վիգեն Էուլջեքչյանը։ Նա արդեն 20 օր հացադուլ է անում։ Կոչ ենք անում Ադրբեջանի առաջին տիկնոջը և Հայաստանի Առաջին տիկնոջը անհապաղ միջամտել: Նրա կյանքը վտանգված է»,– X սոցիալական ցանցում գրել է նա։