Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Ռեալի առանցքային ֆուտբոլիստներից մեկը շարք է վերադարձել

Blog Image

Մադրիդի «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան վերսկսել է մարզումները թիմի ընդհանուր խմբում, տեղեկացնում է AS-ը։ Սպասվում է, որ նա կհայտնվի թիմի հայտացուցակում այսօր կայանալիք դերբիի՝ «Ռայո Վալյեկանոյի» դեմ, հայտնում է armsport.am-ը:

Ալաբան վնասվածքի պատճառով բաց էր թողել «Ռեալի» վերջին չորս հանդիպումները։ Ըստ աղբյուրի՝ խնդիրն արդեն հաղթահարված է․ ուրբաթ օրը 33-ամյա պաշտպանն անցել է թիմային վարժությունների մեծ մասը։

Ակումբում նրա վերականգնման ընթացքը գնահատվում է որպես «շատ դրական»։

Լա լիգայի 12-րդ տուրի «Ռայո Վալյեկանո» – «Ռեալ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 9-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին։

Ներկայումս «Ռեալը» գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ հինգ միավորով առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից»։

Send