Շանսոնի թագուհին Լյուբով Ուսպենսկայան Հայաստանի մայրաքաղաք Երևանին նվիրված նոր երգով է հանդես եկել։
«Սիրելիներս, ուրախ եմ ձեզ հետ կիսվել անհավանական նորությամբ։ Այսօր թողարկվեց իմ նոր երգը՝ «Երևան»։ Երգը հոգեհարազատ է ինձ, քանի որ իմ երիտասարդության տարիներին հաճախ էի այցելում տաքուկ քաղաք՝ Երևան, որտեղ զգում էի հայկական երաժշտության ազգային կոլորիտը, որի հնչյունները, անկասկած, օգնում էին ինձ ավելի ուժեղ զգալ կյանքի հոսքը, դրա բազմակողմանի բնույթը։ Հայաստանն ինձ համար երկրորդ հայրենիք է։ Երբ լսեցի այս երգի մոտիվը, բառերը, միանշանակ հասկացա, որ ես դա պետք է երգեմ»,-ասել է երգչուգին ինսթագրամի իր էջում։
Ռուս երգչուհին նշել է, որ Երևանը յուրահատուկ տեղ է զբաղեցնում իրսրտում։
«Նրա յուրահատուկ մթնոլորտը, մարդկանց ջերմությունը և, իհարկե, բնության շքեղությունը ոգեշնչեցին ինձ ստեղծել այս երգը։ «Երևան» երգում ես ցանկանում էի փոխանցել իմ ողջ սերը Հայաստանի, նրա մշակույթի և ավանդույթների նկատմամբ», - գրել է նա։
Տեսանյութն՝ այստեղ