Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

18-ամյա երիտասարդ է ձերբակալվել «Տելեգրամով» պատվիրած թմրանյnւթը փնտրելիս

Blog Image

 

Կոտայքի մարզի քրեական և Հրազդանի բաժնի համայնքային ոստիկաններն ու մարզի պարեկները, իրացնելով օպերատիվ տվյալները, Քաղսի բնակավայրի 4-րդ թաղամասում ձերբակալել և բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նա հայտնել է, որ նշված վայրում «տելեգրամ» հավելվածով պատվիրած թմրանյութն էր փնտրում։

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Քաղսի բնակավայրի 4-րդ թաղամասի նշված վայրի զննությամբ հայտնաբերվել է մոտ 2 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ ոստիկանություն

Send