Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսրայելի վարչապետը որդու հարսանիքն օգտագործել է որպես շեղող գործոն Իրանին հարվածելուց առաջ

Blog Image

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր ավագ որդու՝ Ավների առաջիկա հարսանիքն օգտագործել է որպես շեղող գործոն՝ Թեհրանի դեմ ռազմական գործողության մեկնարկից առաջ Իրանի ղեկավարությանը մոլորեցնելու համար, այս մասին հաղորդել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով իսրայելական և ամերիկյան հետախուզության աղբյուրներին:

Գործողության մեկնարկից մի քանի օր առաջ վարչապետը հայտարարել է, որ մեկնում է արձակուրդ՝ հունիսի 16-ին որդու հարսանիքը նշելու համար: Այս քայլը միտումնավոր է ձեռնարկվել՝ ընդհանուր իրավիճակի վերաբերյալ կեղծ տպավորություն ստեղծելու համար:

Հարսանիքը նշելու մասին հայտարարությունը հաշվարկված է եղել այնպես, որ Իրանը չսպասի Իսրայելի հարվածներին առնվազն մինչև հունիսի 17-ը: Վարչապետի մերձավոր ազգականներից ոչ մեկը, այդ թվում՝ նրա ավագ որդին, չի իմացել, որ իրականում չի գալու հարսանիքին, և որ այն պետք է հետաձգվի ռազմական գործողությունների պատճառով:

WSJ-ն նշել է, որ հարսանիքի պատմությունն Իրանի ղեկավարության դեմ ուղղված ավելի լայն ապատեղեկատվական արշավի մի մասն է եղել: Իսրայելական լրատվամիջոցները, ինչպես նաև մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ, սկսել են տարածել տեղեկատվություն՝ հղում անելով Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև տարաձայնությունների մասին հաղորդող աղբյուրների։ Այս կազմակերպված արտահոսքերի համաձայն՝ Սպիտակ տունը դեմ է եղել Իրանի վրա Իսրայելի հնարավոր հարվածներին, իսկ հրեական պետության ղեկավարությունը չէր համարձակվում գործողություն սկսել առանց ԱՄՆ աջակցության։ Ինքը՝ Թրամփը, մինչև վերջ, կողմ է եղել Իրանի միջուկային ծրագրի հարցի դիվանագիտական ​​կարգավորմանը։

Հունիսի 19-ին իսրայելական լրատվամիջոցների հետ զրույցում Նեթանյահուն, մեկնաբանելով հրեական պետության վրա Իրանի կողմից հասցված պատասխան հարվածները, ասել էր, որ իր ընտանիքը նույնպես «անձնական գին» է վճարել, քանի որ իր որդի Ավները ստիպված է եղել երկրորդ անգամ հետաձգել իր հարսանիքը՝ հրթիռային սպառնալիքի պատճառով։

 

- Իրանի վրա Իսրայելի հունիսյան հարվածների նախապատրաստական ​​աշխատանքները սկսվել են 2024 թվականի նոյեմբերին, և այդ ժամանակ որոշվել է ապագա հարվածների թիրախների ամբողջական ցանկը։

Ցանկում ներառված են եղել Իրանի միջուկային ծրագրի և ռազմական ենթակառուցվածքների 250 վայրեր։

Send