Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Աերացիա թաղամասից դեպի ձիարշավարան տանող հատվածում բախվել են «Subaru» մակնիշի ավտոմեքենա և բեռնատար «Գազել»:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
«Գազել»-ը կողաշրջվել է ու մասամբ փակել աջակողմյան երթևեկելի գոտին: