Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

19-ամյա երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել․ մանրամասներ

Blog Image

Հոկտեմբերի 16-ին Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ուժեղացված ծառայություն կատարելիս Ղարսի խճուղում հայտնաբերել, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել ու «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել Գյումրու բնակիչ 19-ամյա մի երիտասարդի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի նմանվող զենք, փամփուշտներ ու ծալովի դանակ։

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

ՆԳՆ ոստիկանություն

Send