Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Զելենսկին հրամայել է Ռուսաստանի հետ բանակցությունների համար պատվիրակություն ստեղծել

Blog Image

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամայել է Ռուսաստանի հետ բանակցությունների նոր փուլի համար պատվիրակություն ստեղծել, այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում՝ նախկին պաշտպանության նախարար, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի և նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ հանդիպումից հետո։

Ումերովը, ինչպես նախորդ անգամ, կգլխավորի պատվիրակությունը։ 2023 թվականից նա զբաղեցրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնը, սակայն անցյալ շաբաթ Զելենսկին նրան նշանակել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար։

Ուկրաինական բանակցային խմբում կներառվեն նաև ուկրաինական հետախուզության, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Զելենսկու խոսքով՝ Կիեւը Մոսկվայի հետ քննարկելու է գերիների փոխանակման, երեխաների վերադարձի և նախագահների հանդիպման նախապատրաստման հարցերը։

Send