Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների 4-րդ փուլը․ Հաքան Ֆիդան

Blog Image

Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների չորրորդ փուլը, հայտարարել է է երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երեք փուլը հանգեցրել է շոշափելի արդյունքների, այդ թվում՝ գերիների փոխանակման և կողմերի միջև ուղիղ երկխոսության վերականգնման»,- նշել է Ֆիդանը։

Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ դիվանագիտությունը մնում է Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորման միակ ուղին։

«Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը Ստամբուլում հյուրընկալելու բանակցությունների չորրորդ փուլը և հնարավոր առաջնորդների գագաթնաժողովը», - ասել է Հաքան Ֆիդանը TRT World Forum միջոցառմանը։

Send