Այսօր՝ օգոտսոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Ճամբարակի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գառնիկ Հ․-ի վարած «Jeep» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Ազատ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ազատ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։