Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Ունենք բավարար միջուկային զենք՝ աշխարհը 150 անգամ պայթեցնելու համար»․ Թրամփը խոսել է Նեթանյահուի, «Համաս»-ի, Սիրիայի, միջուկային զենքի և այլնի մասին

Blog Image

Նեթանյահուն դատվում է, և նրա հետ վատ են վարվում, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք պատրաստվում ենք մի փոքր օգնել նրան, քանի որ կարծում եմ, որ դա անարդար է»,- ասել է նա «60 րոպե»-ին։

 

- Սաուդյան Արաբիայի թագաժառանգն ասել, որ նրանք չեն միանա Աբրահամի համաձայնագրերին առանց երկպետության լուծման։ «Կարծում եմ՝ նա կմիանա։ «Կարծում եմ՝ մենք լուծում կունենանք։ Չգիտեմ՝ դա երկու պետությունների լուծում կլինի, թե ոչ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

 

- «Եթե ես ցանկանամ զինաթափել նրանց, ես դա շատ արագ կանեմ, նրանք կոչնչացվեն, գիտեն դա»,- ասել է Թրամփը «Համաս»-ի մասին։

 

- «Մենք վերացրեցինք Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները՝ նրանց գոյատևելու հնարավորություն տալու համար։ Ես լսել եմ, որ նա շատ լավ աշխատանք է կատարում»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի մասին։

 

- Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն կարող է աշխարհը պայթեցնել 150 անգամ։ «Մենք կփորձարկենք միջուկային զենք, ինչպես մյուս երկրներն են անում։ Ռուսաստանը փորձարկումներ է անում, Չինաստանը փորձարկումներ է անում, բայց նրանք դրա մասին չեն խոսում։ Մենք բաց հասարակություն ենք։ Մենք տարբեր ենք։ Մենք խոսում ենք դրա մասին։ Մենք ունենք բավարար միջուկային զենք՝ աշխարհը 150 անգամ պայթեցնելու համար», - ասել է ԱՄՆ նախագահը։

Send