Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու մեղադրանքով հետախուզվող է կալանավորվել

Blog Image

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս նոյեմբերի 6-ին` ժամը 13-ին, Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել և վարչություն է ներկայացվել մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցի բնակիչ 41-ամյա տղամարդը:

Հոկտեմբերի 30-ից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

ՆԳՆ ոստիկանություն

Send