Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ադրբեջանը սկսել է նաև ցերեկը կրակել. Խոզնավարում կրկին հանգիստ չէ․ մանրամասներ

Blog Image

Օրեր առաջ՝ հուլիսի 3-ին Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերից մեկում՝ Խոզնավարում կրկին կրակոցներ են հնչել, այս անգամ ցերեկային ժամերին։ Այս մասին Mediahub-ի հետ զրույցում ասաց տեղի բնակիչներից մեկը։ 

«Համարյա ամեն օր գիշերները կրակոցներ լինում են, բայց ամսի 3-ի ցերեկն էլ լսվեց։ Կրակոցները շատ երկար չտևեցին, մոտավորապես 20 րոպե։ Ավտոմատի ու գնդացիրի ձայներ էին։ Կրակոցները 2 գյուղի արանքում էին՝ Սև լճի ներքևում»-, նշեց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ կրակոցներ են հնչել նաև հուլիսի 5-ի առավոտյան։ Դրանք կրկին ինտենսիվ չեն եղել՝ 3-4 կրակոց։

Հիշեցնենք, որ մարտից սկսած MediaHub-ը պարբերաբար տեղեկացնում է այն մասին, որ Ադրբեջանը գրեթե ամեն գիշեր կրակում է Խոզնավարի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ն միշտ չէ, որ արձագանքում է թշնամու կրակոցներին, բայց երբեմն դրանք արձանագրում է:

Այդպես, շուրջ մեկ ամիս առաջ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ 

Էմմա Մարտիրոսյան

Send