Երգչուհի Դիանա Հարությունյանի սիրելին՝ պրոդյուսեր Արման Պետրոսյանն ամուսնության անակնկալ առաջարկություն է արել: Տեսանյութը Դիանա Հարությունյանը հրապարակել է իր ինստագրամյան էջում, որին կից գրել է.
«Այն ինչ Աստված միացրեց, թող մարդը երբեք չբաժանի։ 
Շնորհակալ եմ քո անսպառ սիրո ու անսահման հոգատարության համար իմ Արման Պետրոսյան: 
Շնորհակալ եմ այն մարդկանց ովքեր օրս տոն դարձրին ու կողքիս եղան»:



