Երկամսյա կալանքի տակ գնտվող Լիդյա Մանթաշյանի փաստաբանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ վերջինիս խափանման միջոցը փոխելու պահանջով։
Հիշեցնենք, որ Մանթաշյանը կալանավորվել է հունիսի 26-ին։ Նա և Սրբազան պայքարի մի խումբ ակտիվիստներ մեղադրվում են Հայաստանում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։
«Չորս օր առաջ ենք այցելել Լիդյային, դուխը տեղն է, գիտի՝ ինչի համար է իր պայքարը, գիտի, թե ինչու է հիմա ինքն անազատության մեջ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արտաշես Մուրադյանը։
Նա տեղեկացրեց, որ շուտով Մանթաշյանի կալանքի երկարաձգման հարցով դատական նիստ է տեղի ունենալու։
«Այս ամենը չի կոտրում Լիդյային, նա գիտի, որ իր պայքարն արդար է»,- ասաց փաստաբանը։
Մուրադյանի խոսքով՝ Լիդյան ո՛չ պահման պայմաններից է դժգոհել, ո՛չ ստեղծված իրավիճակից. «Սա էլ փուլ է, որ անցնելու է, և ի վերջո արդարությունը հաղթելու է»։
Նարե Գնունի