Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար՝ Գեղարքունիքում, 33-ամյա վարորդը «Լադա»-ով փորձել է վազանց կատարել բեռնատարին, վիրավnրներ կան․ Shamshyan

Blog Image

Հունիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Սոթք-Վարդենիս ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Նորայր Մ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով փորձել է վազանց կատարել Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արթուր Մ․-ի վարած «Sitrak» մակնիշի բեռնատարին, սակայն դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 24-ամյա Հայկազ Գ․-ն և 32-ամյա Արմեն Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send