Դաղստանի Գունիբի շրջանի Սալտա գյուղի մոտակայքում շրջվել է ուղևորատար ավտոբուս, որը, ըստ նախնական տվյալների, կարող էր տեղափոխել երեխաներ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային վարչությունը։
Իրավապահ մարմիններն այժմ ճշգրտում են, թե արդյոք ավտոբուսում եղել են երեխաներ և կան արդյոք տուժածներ։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։