Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրականացվել է «Մեր գյազարը՝ «յաշիկիդ» մեջ» օպերացիա, օրինախախտ «յաշիկավար» է հայտնաբերվել․ Shamshyan

Blog Image

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հուլիսի 30-ին, ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքում ավտոմեքենան վարում է առանց ամրակապվելու։

Տեղում գումարտակի հրամանատար Լ․ Բադալյանի, նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Ս․ Գալստյանի և 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի կողմից իրականացվում է օպերացիա, որը կրում է «Մեր գյազարը յաշիկիդ մեջ» անունը։

Կարճ ժամանակում պարեկները հայտնաբերում են օրինախախտ վարորդին և ենթարկում վարչական պատասխանատվության։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ օրինախախտ վարորդը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 31-ամյա Արման Ե․-ն է։

Send