Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

9-ամյա Նարեկը լքել է մեզ. Արմեն Մարտիրոսյան

Blog Image

Արմեն Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

Ցավով տեղեկացնում եմ, որ 9-ամյա Նարեկը, ում Մոսկվայում պետք է իրականացնեին լյարդի փոխպատվաստում, լքել է մեզ:
 
Մոսկվայում գտնվելիս երեխայի վիճակը կտրուկ վատթարացել է ու դրանով պայմանավորված՝ վիրահատությունը չի իրականացվել:
 
Մեր ողջ թիմի կողմից ցավակցում եմ երեխայի ընտանիքին ու հարազատներին:
 
Հ.Գ. Ծնողների խնդրանքով երեխայի բոլոր նկարները հեռացրել ենք համացանցից ու այս նյութի մեջ էլ նկար չեմ ավելացնում:
 
Հ.Գ.1 Ֆեյսբուքյան դրամահավաքի շրջանակներում հավաքված գումարից փոխհատուցվելու է միայն դոնորի հետազոտության համար իրականացված ծախսերը,
 
իսկ Իմաստ հավելվածի շրջանանկերում կազմակերխված դրամահավաքից՝ թռիչքի հետ կապված ծախսերը: Մնացած գումարի ծախսման վերաբերյալ մոտ ապագայում հանրային հաշվետվություն կներկայացնենք ու կտեղեկացնենք, թե այդ միջոցներով ինչ երեխաների ենք օգնել:
Send