Մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին, հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Բալասյանին մեղադրանք է ներկայացվել 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի մաս):
Քրեական վարույթը վերաբերում է ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը: Համայնքապետի նկատմամբ որպես խափանման միջոցներ կիրառվել են բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։
