Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Շտապ օգնության չժամանելու պատճառո՞վ է 49-ամյա կինը մաhացել

Blog Image

Այսօր մամուլում հրապարակում հայտնվեց, ըստ որի՝ հուլիսի 16-ին արտառոց ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: 

Երևանի բնակիչ 62-ամյա Հրաչյա Ս․-ն ոստիկանություն հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ շտապօգնության ծառայությունը իր կանչերով չի մոտեցել իրենց հասցե, ինչի հետևանքով իր կինը՝ 49-ամյա Լուսինե Ն․-ն, տեղափոխվելով «Արմենիա» բժշկական կենտրոն, մահացել է։

Ըստ հրապարակման՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին շտապօգնության կայանի աշխատակիցը հեռախոսով հայտնել է, որ  իրենց տնօրենը թույլ չի տալիս մոտենալ նշված հասցե, քանի որ հիվանդը բուժհիմնարկ տեղափոխման անհրաժեշտություն ունի։ 

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ այս դեպքով քրեական գործ կա հարուցված, և ինքը նախաքննության փուլում ճիշտ չի համարում խոսել այս դեպքի մասին։ Նա պարզապես ասաց, որ տվյալ քաղաքացին մի քանի տասնյակ անգամ, օրը 3-4 անգամ զանգել է շտապօգնություն և պատշաճ կարգով սպասարկվել։

«Բուժառուն հիվանդանոցում է մահացել»,- նշեց Գրիգորյանը։

Այլ մանրամասներ այս փուլում «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը չհայտնեց։

Մեր տեղեկություններով՝ 49-ամյա կինը քրոնիկ մի շարք հիվանդություններ է ունեցել:

Նշենք, որ ՔԿ-ից MediaHub-ին հայտնեցին, որ այս դեպքի առնչությամբ քրեական գործ կա հարուցված։

Թարմացում

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 187–րդ հոդվածի 2–րդ մասով նախաձեռնվել է  քրեական վարույթ։

Նարե Գնունի

Send