Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ

Լավ լուր կենսաթոշակառուների համար

Blog Image

Կառավարությունը նախատեսում է շարունակական դարձնել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը՝ գործողության ժամկետը երկարաձգելով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: 

Այս մասին գործադիրի որոշման նախագիծը շրջանառվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ 

Նախագծով նաև նախատեսվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12%-ն ավելացնել և սահմանել 20%, իսկ հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10000 դրամ։ 

 

Հետվճարի չափերի փոփոխության արդյունքում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող և անկանխիկ գնումներ կատարող կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը կավելանան 3000-4000 դրամով։ 

Send