Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

6.8 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ է գրանցվել Կոլումբիայում

Blog Image

Կոլումբիայի կենտրոնում գրանցվել է 6.8 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանի մասնաճյուղին։

Կիրակի՝ հունիսի 8-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 16:08-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վիլյավիսենսիո քաղաքից 73 կիլոմետր հյուսիս-արևելք։

Երկրաշարժի էպիկենտրոնում ուժգնությունը գնահատվում է որպես «ավերիչ»։

Թեգեր :
Send