Ռուսաստան Դաշնության Սվերդլովսկի մարզում մահացած է հայտնաբերվել ադրբեջանցի գործարար Իլգար Խանադանովը։
49-ամյա տղամարդն անհետ կորել էր հոկտեմբերի 24-ին։
Մի քանի օր տևած որոնողական աշխատանքներից հետո նրա մարմինը հայտնաբերվել է մարզի տարածքում։
Մինչև Խանադանովի անհետանալն ինչ-որ մեկը զանգահարել է նրան, և բարձր ձայնով խոսել են։ Ներկա ընկերները հեռացել են՝ թողնելով Խանադանովին մենակ։ Հետո նա ոչ մեկի հետ չի կապվել։
