Իրանում մահապատժի է ենթարկվել «իսրայելական գործակալ», գրել են ԶԼՄ-ները։
Իսմայիլ Ֆիքրին Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսսադի» գործակալ է եղել։ Լրտեսության համար մեղավոր ճանաչված Ֆիքրին կախաղան է բարձրացվել։
Իրանի դատական համակարգի մամուլի ծառայությունը հայտնել է, որ գործի նյութերի համաձայն՝ նա Իրանի մասին գաղտնի տեղեկություններ է փոխանցել «պետության թշնամիներին՝ դրամական փոխհատուցման դիմաց»։ Նա կապ է պահպանել «Մոսսադի» երկու գործակալների հետ։ «Սա օգնել է Իսրայելին երկրում իրականացնել բարդ հետախուզական և դիվերսիոն գործողություններ», - նշված է հայտարարության մեջ։
Սա վերջին շաբաթների ընթացքում Իսրայելի օգտին լրտեսության հետ կապված երրորդ մահապատիժն է եղել։