Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփն անդրադարձել է Չինաստանի ձեռք բերված «պատմական համաձայնագրերին»

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետո անդրադարձել է երկրների միջև ձեռք բերված և իր խոսքով «պատմական համաձայնագրերին»։

Թրամփը գրել է, որ համաձայնության են եկել Չինաստանի կողմից ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների՝ սոյա, սորգո և այլ մշակաբույսերի մեծ ծավալների գնման, հազվագյուտ մետաղների և կարևորագույն հանքանյութերի մատակարարումը շարունակելու համար։

ԱՄՆ նախագահն ասել է, որ Չինաստանըհամաձայնել է օգնել ֆենտանիլի ճգնաժամի դեմ պայքարում և սկսել ամերիկյան էներգետիկ ռեսուրսների գնման գործընթացը, այդ թվում՝ Ալյասկայի նավթի և գազի հնարավոր խոշոր գործարքը։

ԱՄՆ ղեկավարն ընդգծել է, որ ձեռք բերված համաձայնագրերը «բարգավաճում և անվտանգություն կբերեն միլիոնավոր ամերիկացիների»։

 

Send