Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Եվրոպայի քոլեջի ռեկտորն ազատ է արձակվել

Blog Image

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության նախկին բարձր ներկայացուցիչ և Եվրոպայի քոլեջի ռեկտոր Ֆեդերիկա Մոգերինին ազատ է արձակվել ձերբակալությունից հետո, գրել են եվրոպական ԶԼՄ-ները։

Հարցաքննությունից հետո Եվրոպայի քոլեջի տնօրեն Չեզարե Ձեգրետին և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության նախկին գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոն նույնպես ազատ են արձակվել, քանի որ «փախուստի վտանգ չկա»:

Գործը վերաբերում է Եվրոպայի քոլեջի համար նախատեսված 654,000 եվրո ֆինանսավորմանը: Հետաքննիչների տվյալներով՝ 2021 թվականին Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության աշխատակիցները քոլեջի ներկայացուցիչներին նախապես տեղեկացրել են երիտասարդ դիվանագետների համար տասնամսյա ուսումնական ծրագրի ընտրության չափանիշների մասին:

 

Send