Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին ծեծկռտուքի մասնակից է դարձել

Blog Image
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, ծեծկռտուքի մասնակից է դարձել։ Sputnik Արմենիայի տվյալներով` բերման է ենթարկվել ու տեղափոխվել Քննչական կոմիտե։ ՆԳՆ-ից էլ հայտնեցին, որ միջադեպից հետո կան ձերբակալվածներ։ «Միջադեպի երեք մասնակից ձերբակալվել են և բերման են ենթարկվել քննչական կոմիտե», – ասացին ոստիկանությունից: Sputnik Արմենիայի տեղեկություններով` Շանթ Բագրատյանը քաշքշուկի մեջ է մտել նաև պարեկների հետ, որոնք, դեպքի վայրում գտնվելով, միջամտել են։
Send