Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Արմավիրցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա

Blog Image

Օգոստոսի 11-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 29-ամյա բնակիչը իր հողամասում ցանում, աճեցնում, մշակում է կանեփի բույսեր և դրանցից թմրամիջոց պատրաստում։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 2 թուփ, և տարբեր տարաներում ու փաթեթներում լցված ընդհանուր 104 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։
Արմավիրի 29-ամյա բնակիչը ձերբակալվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Send