Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը Մարկո Ռուբիոյի հրավերով մասնակցել է ՆԱՏՕ-ի և ԵՄ ԱԳ նախարարների Տրանսատլանտյան պաշտոնական ընթրիքին

Blog Image
ՄԱԿ-ի ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրավերով, մասնակցել է պետքարտուղարի կողմից կազմակերպված՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ ԱԳ նախարարների Տրանսատլանտյան պաշտոնական ընթրիքին, որին ներկա են գտնվել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և ԵՄ ԱԳԱՔ հարցերով բարձր ներկայացուցիչը։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
 
 
Նախարարը երկկողմ շփումներ է ունեցել մի շարք գործընկերների հետ։
 
 
Կարճատև առանձնազրույցի ժամանակ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել պետքարտուղար Ռուբիոյին այս ձևաչափով միջոցառմանը հրավերի համար:
Send