Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Dodge»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ձորակում․ 4 վիրավորներից մեկը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Blog Image

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 148 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 56-ամյա Ժիրայր Ա․-ն իր վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր հայտնվել ձորակում՝ Դարբ գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել մեկ ուղևորի և տուժածներին մոտեցրել շտապօգնությանը։

Վթարի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Send