Հայաստանի ներկայացուցիչ Մերի Միսակյանը երկամարտի բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։
69 կգ քաշայինների պայքարում Միսակյանը հավաքել է 210 (92+118) կգ եւ գրավել 3-րդ տեղը։ Հրում վարժությունում ծանրորդուհին նվաճել է փոքր արծաթե մեդալ։
