Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար՝ Սյունիքում, «Howo» բեռնատարը Ձագիկավան բնակավայրում կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan

Blog Image

Երեկ՝ նոյմեբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Հովհաննես Մ.-ն իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով Քաջարան համայնքի Ձագիկավան բնակավայրի ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Send