Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձել է Հայաստան (տեսանյութ)

Blog Image

Այս գիշեր Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձել է Հայաստան:

Հիշեցնենք՝ Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրել էր 187 կգ: Այս վարժությունում մեր ծանրորդը դարձել է բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրել է 220 կգ: Երկամարտի 407 կգ արդյունքով` Գարիկ Կարապետյանը աշխարհի առաջնությունում 4-րդն է:

Հայաստանի ընտրանու անդամ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում անհաջող է մասնակցել: Նա չի բարձրացրել 185 կգ ու 187 կգ: Մարտիրոսյանը չի մասնակցել հրում վարժությանը:
 
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Աննա Ամրոյանը կանանց 77 կգ քաշային ծանրորդների B ենթախմբում` պոկել էր 100 կգ և հրել 130 կգ: Երկամարտում նա հավաքել է 230 կգ: Այս ենթախմբում Ամրոյանը 4-րդն է:
 
88 կգ քաշային ծանրորդների պայքարում Սուրեն Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում է պահել 160 կգ և այս վարժությունում մեր ծանրորդը 7-րդն էր:
 
71 կգ քաշային Գոռ Սակահյանը դարձել էր պոկում վարժության փոխչեմպիոն: Պոկում վարժությունում Գոռ Սահակյանը բարձրացրել էր 150 կգ ու 154 կգ: 
 

Send