Ուկրաինական կողմն ընտրել է Գոմելը՝ որպես բանակցությունների վայր. Պեսկով

Գոմելը, որպես բանակցությունների վայր, ընտրել է հենց ուկրաինական կողմը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն:
«Գոմել քաղաքն առաջարկել է ուկրաինական կողմը՝ որպես բանակցությունների վայր: Ինչպես մենք արդեն ասել ենք, ռուսական պատվիրակությունը պատրաստ է անցկացնել այդ բանակցությունները այնտեղ»,-ասել է Պեսկովը:
«Մեր կողմից նախազգուշացրել ենք ուկրաինական կողմին, որ այս անգամ միջոցառումները, որոնք նախատեսված են ռազմական գործողության ընթացքով, չեն դադարեցվի, ինչպես ասվել էր երեկ, ինչի մասին մենք նախազգուշացրել էինք ձեզ նախօրեին»,-ասել է նա:
Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար: Սակայն ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր նոր տեսաուղերձում հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ բանակցությունների համար ընդունելի է Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն կամ Մինսկից բացի ցանկացած այլ քաղաք: