Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ. Զելենսկի

Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ. Զելենսկի
զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշում է ընդունել խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

«Մենք այսօր խզել ենք դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Կոչ եմ անում Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին, ովքեր ունեն ռազմական ծառայության փորձ, մասնակցել հայրենիքի պաշտպանության գործին», - ասել է նա։

Զելենսկին նաև կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին սկսել անհնազանդության գործողություններ՝ բողոքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու դեմ։