Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

21-ամյա վարորդը «Mazda 6»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Սարգիս Թ.-ն իր վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 14-ամյա Հայկ Ա.-ին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային իր ավտոմեքենայով տեղափոխել է «Ապարան» բժշկական կենտրոն, ապա վերադարձել դեպքի վայր: 

Դեպքի մասին Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 

Send