Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 9-15-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 9-ին, 10-ին, 13-ին և 15-ին,
◾️ Կենտրոնում՝ հուլիսի 10-ին և 15-ին, ◾️ Արաբկիրում՝ հուլիսի 12-ին և 13-ին,
◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 9-ին և 12-ին,
◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել,
◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։