Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհավորել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսին ծննդյան օրվա առթիվ
ՌՀՄ ղեկավարն ընդգծել է, որ Նորին Սրբության ծառայությունը նշանավորվել է հոգևոր ավանդույթների և քրիստոնեական արժեքների պահպանմամբ, նոր տաճարների կառուցման ջանքերի աննախադեպ թափով: Իր անվերապահ զորակցությունը հայտնելով Հայ առաքելական եկեղեցուն և Վեհափառին լրջագույն մարտահրավերների և սպառնալիքների առջև՝ Աբրահամյանը մաղթեց Գարեգին Բ-ին ոգու ամրություն և երկար տարիների քահանայապետական ծառայություն՝ ի շահ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի: