Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար՝ Արարատում, բախվել են խնձորով բարձված «Ford Transit» ու մեկ այլ բեռնատար, վիրավnր կա. Shamshyan

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:30-ի սահմաններում Երևան - Մեղրի ավտոճանապարհի Պարույր Սևակ գյուղի վարչական տարածքում բախվել են «Ford Transit»-ն ու բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Փրկարարները ավտոեմնենքրեը տեղափոխելուց հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը «Ford»-ի վարորդն է, իսկ ավտոմեքենան բարձված է եղել խնձորով։

Send