Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լարված իրավիճակը «Բագրատաշեն», «Գոգավան», «Բավրա» անցակետերի մոտ պահպանվում է. Shamshyan

Blog Image

 

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «Բագրատաշեն», «Գոգավան» և «Բավրա» մաքսային անցակետերում շարունակվում է լարված իրավիճակը, որը կապված է 100-ավոր վարորդների արդարացի պահանջը չկատարելու հետ: 
 
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հետ զրույցում Բագրատաշենի անցակետի մոտ հավաքված մոտ 400-ից ավելի բեռնատարների վարորդներ ասում էին. 

«Էս խնդիրը հայ վարորդների ու ընդհարապես հայերի համար արհեստական ձևով ստեղծել է Ռուսաստանի Դաշնությունը: Երկարի տարիներ ոչ մի անգամ նման խնդրի առաջ չենք կանգնել, ոչ մի պրոբլեմ չենք ունեցել:
 
Հիմա, չգիտես ինչու, ռուսական կողմը որոշել է, որ 90 օր պետք է մնանք Ռուսաստանի Դաշնությունում, ինչը խելքին մոտիկ թիվ չի: Ձմեռը նույնիսկ լինում է՝ 1 ամիս, մի բան էլ ավելի մնում ենք ճանապարհներին, պատկերացնում եք՝ 90 օր, մենք պահանջում ենք, որպեսզի ռուսական կողմը տա ոչ թե 90 օր, այլ վերադառնա նախկին ձևին, կամ էլ գոնե 6 ամիս: 

Երեկվանից 100-ավոր վարորդներ այստեղ, Գոգավանում և Բավրայում ճանապարհներին կանգնած ենք, Կառավարության ոչ մի պաշտոնյա չի բարեհաճում ժամանի, լսի մեզ ու մեր հարցը լուծի: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ երբ բողոքի ակցիաներ էր իրականացնում, կարգախոս էր ընտրել՝ 1+1+1+1 և այդ մեկ մարդը դու ես, հիմա մենք վստահ ենք՝ այդ մեկ մարդը ինքն է:
 
Բավական է նույնիսկ հեռախոսազրույց ունենա նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ներկայացնի խնդիրն ու իրավիճակը, այդ հարցը հաստատ կկարգավորվի, իսկ եթե ոչ՝ Ն. Փաշինյանի ասածի նման՝ դառնալու ենք 1+1+1+1 ու դառնալու է մի հսկա ձնագունդ և դիմելու ենք կտրուկ միջոցների:
 
Բոլոր մաքսատներ տանող ճանապարհները ոչ միայն բեռնատարներով, այլև մարդատար ավտոմեքենաներով փակելու ենք:
 
Այսօր իմացանք, որ խոստացել են, որ մեր հարցը հոկտեբերի 24-ին քննարկվելու է: 

Ու առաջին հերթին վստահելով ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությանն ու համայնքային ոստիկանությանը, ձեռնպահ ենք մնում կտրուկ գործողություններից ու ճանապարհները փակելուց, բայց եթե ամսի 24-ին մեր հարցը դրական լուծում չստանա, հետո չասեք, թե Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»: 
 

Send