Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել. «Վեոլիա ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել

Blog Image

Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Ինչ որ բնակիչներ ձեռք են տվել Էջմիածին-Ոսկեվազ-Օշական-Ոսկեհատ բաժանարար փականային հանգույցին՝ ջուրը իրենց գյուղերի կողմը ուղղելու և այգիները ոռոգելու համար: 500 մմ-ոց թուջե ջրատարում տեղի է ունեցել ճնշման  բարձրացում,  որի հետևանքով 6-7 տեղից խողովակաշարը վթարվել է՝ վայրկյանում 40 լիտր ջրի կորստով:

Այս պահին ջրազրկված են Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ  գյուղերը, ճնշման խնդիրներ կան Էջմիածին քաղաքում և հարակից գյուղերում: 

Ընկերությունը պարաստվում է դիմել Ոստիկանություն՝  ապօրինի  գործունություն  կատարած մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար:

«Վեոլիա ջուր» ընկերություն

Send