«Համասի» բարձրաստիճան անդամներ, Զահիր Ջաբարինն ու գլխավոր բանակցող Խալիլ ալ-Հայն են սպանվել Իսրայելի հարվածից։
Ըստ տեղեկությունների՝ «Համասի» անդամնեը քննարկելիս են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի առաջարկը։
Նախնական տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել բանակցությունների ժամանակ, որտեղ քննարկվել է ԱՄՆ նախագահի գաղափարը։
Շենքում տեղակայված է եղել «Համասի» բանակցային թիմը։ Կատարի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի հարվածը, գրել են ԶԼՄ-ները։ Դեպքի վայրում են եղել նաև Խալեդ Մաշալը, Մուհամմադ Դարվիշը, Ռազի Համադը և Իզզաթ ալ-Ռիշկը։
«Կրակի պիկ» անվամբ գործողությունը լիազորվել է անձամբ Դոնալդ Թրամփի կողմից, հաղորդել է Իսրայելի 9-րդ ալիքը։
Թարմացված
Քաղբյուրոյի անդամները, այդ թվում՝ Գազայի հատվածում շարժման առաջնորդը, ողջ են մնացել Դոհայի վրա Իսրայելի հարվածից հետո, հաղորդել է «Ալ Ջազիրան»։
Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ Իսրայելը ինքնուրույն է նախաձեռնել և իրականացրել Համասի ղեկավարության դեմ գործողությունը և կրում է դրա համար լիակատար պատասխանատվություն։
Կադրերն այստեղ
