Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի համար առաջարկած խաղաղության ծրագրի 28 կետերը, որոնք ներառում են հետևյալ հիմնական կետերը՝
• Տարածքային զիջումներ. Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի (Դոնբաս) փաստացի ճանաչումը որպես ռուսական տարածքներ։ Խերսոնում և Զապորոժիեում ներկայիս առաջնագծի երկայնքով իրավիճակի «սառեցում»;
• Ուկրաինայի կարգավիճակ. Ուկրաինայի ոչ դաշինքային կարգավիճակի ամրապնդում, ՆԱՏՕ-ից հրաժարում և բանակի կրճատում։ Դրա դիմաց Ուկրաինան Միացյալ Նահանգներից ստանում է անվտանգության սահմանափակ երաշխիքներ;
• Անվտանգության գոտի. ապառազմականացված բուֆերային գոտու ստեղծում։ ՆԱՏՕ-ն զորքեր չի տեղակայում Ուկրաինայում, բայց մեծացնում է իր ներկայությունը Լեհաստանում;
• Վերակառուցում և ակտիվներ. Եվրոպայից և Միացյալ Նահանգներից 200 միլիարդ դոլար է հատկացվում Ուկրաինայի վերակառուցման համար։ Վերակառուցման համար օգտագործվում են ռուսական որոշ սառեցված ակտիվներ;
• Ռուսաստան Դաշնության վերադարձ. Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աստիճանական վերացում ու նրա վերադարձ միջազգային կառույցներ, այդ թվում՝ Մեծ ութնյակ;
• Փոխանակում և ընտրություններ. «բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակում; Ուկրաինայում ընտրությունները կանցկացվեն ծրագրի ընդունումից 100 օր անց;
Ծրագրով նաև նախատեսվում է Թրամփի գլխավորությամբ ստեղծել «Խաղաղության խորհուրդ»՝ դրա իրականացումը վերահսկելու համար: Այս ցուցակի վերաբերյալ Ռուսաստանից կամ Միացյալ Նահանգներից դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել:
