Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Պարույր Սևակ 4-րդ շենքում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել: Ճամբարակում տեղի ունեցած պատահարի հետևանքով այս պահի դրությամբ կա երեք զոհ, երեքն էլ կանայք են։
MediaHub-ը կեսօրից ուղիղ հեռարձակում է իրականացնում դեպքի վայրից, տեղեկացնում վերջին նորությունների մասին։ Առողջապահության նախարարությունից MediaHub-ին հայտնեցին, որ Ճամբարակում առավոտյան տեղի ունեցած դեպքի հետևանքով, ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 11 տուժած: Այժմ կազմակերպվում է նրանցից 3-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ:
«Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և բավարար, բոլորը ստանում են համապատասխան բուժօգնություն»,- հայտնեցին գերատեսչությունից:
Շարունակում ենք հետևել զարգացումներին:
Մարիաննա Արամյան