ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Այս մասին քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ հրաժարվել է ցուցմունք տալ։