Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Այնթապ գյուղում Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Աննման Բ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վրաերթ ենթարկվածին ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նորիկ Էլիզբարյանը և Արամ Պետրոսյանը։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։